Դարիո Սռնան «Շախտյորի» ժանանակավոր մարզիչ է նշանակվել

Դոնեցկի «Շախտյորի» թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել «Շախտյորի» նախկին պաշտպան Դարիո Սռնան՝ Պատրիկ վան Լյովենի պաշտոնանկությունից հետո։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հանքափորները» հոլանդացու հրաժարականի մասին հայտարարել են հոկտեմբերի 16-ին։ Սռնան, ով զբաղեցնում է «Շախտյորի» մարզական տնօրենի պաշտոնը, ժամանակավորապես կգլխավորի թիմը, քանի դեռ նոր գլխավոր մարզիչ չեն հրավիրել թիմ։