Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու գոլ է խփել Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Սլովակիայի հավաքականի դեմ խաղում։
38-ամյա հարձակվողի համար այս դուբլը դարձավ 153-րդը կարիերայում։ Այս ցուցանիշով Կրիշտիանուն մոտ է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով ունի 156 դուբլ։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի եւ Սլովակիայի ազգային հավաքականների հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։