Անտոնիո Կոնտեն հնարավորություն է ունեցել աշխատելու Սաուդյան Արաբիայում

Մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով այժմ գործազուրկ է, խոստովանել է, որ հնարավորություն է ունեցել աշխատելու Սաուդյան Արաբիայում։

«Ես մերժեցի Սաուդյան Արաբիայի հսկայական առաջարկը: Ես որոշեցի ասել ոչ»,- նշել է Կոնտեն:

Մարզչի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Belve-ին։ Հարկ է նշել, որ սաուդյան ակումբները վերջին շրջանում ակտիվորեն ներգրավում են աստղային ֆուտբոլիստների և մարզիչների՝ իրենց ֆինանսական լայն հնարավորությունների շնորհիվ։