Զլատան Իբրահիմովիչ. «Եթե նա ունի կախվածություն, պետք է օգնել նրան»

«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր նախկին թիմակից Սանդրո Տոնալիի մասին, ով մեղադրվում է ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ։

Շվեդը նշել է, որ քիչ բան գիտի այս իրավիճակի մասին, քանի որ նախկինում այդ մասին ոչինչ չէր լսել իտալացուց։

«Եթե նա ունի կախվածություն, պետք է օգնել նրան: Ես նաև խաղացել եմ կազինոյում, բայց, իհարկե, եթե ինչ-որ մեկը խաղադրույք է կատարում ֆուտբոլի վրա, դա այլ պատմություն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։