Թիերի Անրի. «Նա խաղադաշտում կարողանում է ամեն ինչ անել»

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին բարձր է գնահատել «Բավարիայի» հարձակվող Մատիս Տելի վարպետությունը։

Անրին նշել է ֆուտբոլիստի ուժեղ և թույլ կողմերը՝ ընդգծելով նրա բարձր արդյունավետությունն ու կենտրոնացումը մրցակցի դարպասի վրա։

«Նա զարմանալի բաներ է անում։ Երբ նա հայտնվում է խաղադաշտում, դա կարող ես զգալ։ Նա արդեն գոլեր է խփում: Երբ նա դուրս է գալիս խաղադաշտ, նա միշտ խաղում է դեմքով դեպի դարպասը։

Եվ եթե նույնիսկ մեկ րոպեով բաց թողնեն, նա կարողանում է երկու հնարավորություն ստեղծել։ Նրան չի կարելի թերագնահատել։ Իհարկե, նա դեռ աշխատելու բան ունի՝ խաղալ մեջքով դեպի դարպասը, վերահսկել գնդակը»,- ​​talkSPORT-ին տված հարցազրույցում նշել է Անրին։