Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Կուադիո Կոնեն կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում են Calciomercato-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ֆուտբոլիստին գնել։ «Ծեր սինյորան» պատրաստ է ֆուտբոլիստի համար պայքարել Մյունխենի «Բավարիայի» հետ, որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա խաղացողի ծառայություններով:
Այս մրցաշրջանում Կուադիոն երկու հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում, որոնցում գոլեր չի խփել։