Պաշտպան Կաստելո Լուկեբան, ով հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում» կարող է տեղափոխվել գերմանական այլ ակումբ։
Ըստ Fichajes-ի լրագրողների՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Բունդեսլիգայի չեմպիոնը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Լուկեբայի նկատմամբ եւ պատրաստվում է բանակցությունների մեջ մտնել «ցլերի» հետ։
Հիշեցնենք, որ պաշտպանը «Լայպցիգին» է նախորդ ամառ։ Գործարքի գումարը կազմել է 30 մլն եվրո։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լուկեբան անցկացրել է վեց հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ և ստացել երկու դեղին քարտ։