«Լիվերպուլը» դիտարկում է Մյունխենի «Բավարիայի» եզրային Լերոյ Սանեի տրանսֆերը: Այս մասին իր էջերում հայտնում է Football Insider-ը։
Սանեի գործող պայմանագիրը Մյունխենում նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» արդեն բանակցություններ է սկսել Լերոյի հետ նոր պայմանագրի շուրջ։
Լերոյ Սանեն 27 տարեկան է, հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 65 միլիոն եվրո։ փ