Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»: Այս մասին հայտնում է լրագրող Լոիկ Տանզին։
Ըստ աղբյուրի՝ «մանկունիանցիները», ինչպես «ՌԲ Լայպցիգը», մեծ առաջարկներ են արել 20-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն մերժում են ստացել։
Նշվում է, որ ՊՍԺ-ի անհամաձայնությունը պայմանավորված էր նրանով, որ տրանսֆերից ստացված գումարը պետք է փոխանցվեր հոլանդական ՊՍՎ-ին, որի կազմում նախկինում հանդես էր գալիս Սիմոնսը։ փ