Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն, ով վինգեր է, խոստովանել է, որ չի սիրում խաղալ «ինը» համարի դիրքում։
«Ես միշտ հասկացրել եմ, որ ինձ համար հեշտ է խաղալ եզրերում, բայց ես չեմ սիրում խաղալ «ինը» համարի դիրքում, բայց ակումբում ես պետք է դա անեմ:
Կարևոր է, որ կարողանանք կատարել բոլոր գործառույթները, քանի որ դա մեծացնում է չփոխարինվելու հնարավորությունը»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։