Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Մալթայի նկատմամբ տարած հաղթանակը (4:0) Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլում։
«Գլխավորը երեք միավոր վաստակելն էր՝ առանց ռիսկի դիմելու: Թիմը լավ է զարգանում։ Պարզ է, որ ցանկություն կա միմյանց ավելի լավ ճանաչելու։
«Ուեմբլիում» Անգլիայի դեմ հաջորդ խաղն այն է, որն իսկապես կարող է օգնել Իտալիային հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք»,- նշել է Սպալետին մամուլի ասուլիսի ժամանակ: