Կևին-Պրինս Բոատենգ. «Լիոնել Մեսսիի 100 հարվածից 98-ը հայտնվում էին Տեր-Շտեգենի դարպասը»

Կևին-Պրինս Բոատենգը, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», խոսել է Լիոնել Մեսսիի զարմանալի ճշգրտության մասին։

Ըստ նրա՝ արգենտինացին մարզման ժամանակ իր գրեթե բոլոր հարվածները դիպուկ եղել Մարկ-Անդրե տեր Շտեգենի դարպասին։

«Նա երբեք չի սխալվել: Նա 100-ից 98 հարվածը հայտնվել է դարպասին։ Եթե ​​գոլ չխփեր, նշանակում է՝ այդ պահին իրեն լավ չէի զգում, ջերմություն ուներ կամ նման բան։

Կամ Տեր Շտեգենն ինչ-որ կերպ անհավանական կերպով հետ մղեց հարվածը»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։