Ժերեմի Պինոն ձմռանը կարող է հեռանալ «Վիլյառեալից»

20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժերեմի Պինոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ «Վիլյառեալից»: Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավը» կարող է տաղանդավոր ֆուտբոլիստից բաժանվել 40 միլիոն եվրոյի դիմաց։ Երեմիի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Պինոյի հավակնորդների թվում են Մադրիդի «Ատլետիկոն», Թուրինի «Յուվենտուսը» և Բիրմինգհեմի «Աստոն Վիլան»: