«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին հայտնում է Quotidiano Sportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը Մխիթարյանին առաջարկում է նոր պայմանագիր մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ «Ինտերը» պատրաստ է 34-ամյա ֆուտբոլիստին տալ ներկայիս աշխատավարձի չափով, որը կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ Մխիթարյանը դեմ չէ ակումբում մնալուն։