Ջակոմո Բոնավենտուրան 34 տարեկան 53 օրականում Իտալիայի հավաքականում իր առաջին գոլը խփեց

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի ընտրական փուլի Մալթայի դեմ խաղում։

Կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 23-րդ րոպեին։ Այս գոլը ֆուտբոլիստի առաջին գոլն էր ազգային հավաքականում։

Բոնավենտուրան 34 տարեկան 53 օրական հասակում դարձավ Իտալիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը խփած ամենատարեց խաղացողը։