Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին մարզիչ. «Խուլիան Ալվարեսը Ալֆրեդո դի Ստեֆանոյի վերամարմնավորումն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին մարզիչ Խորխե Դ’Ալեսանդրոն կարծիք է հայտնել հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» և Արգենտինայի հավաքականում։

«Ալվարեսը Ալֆրեդո դի Ստեֆանոյի վերամարմնավորումն է: Խուլիանը տալիս է խաղին իր 100%-ը, երբ նա գտնվում է խաղադաշտում։

Դի Ստեֆանոն հիանալի դարձավ, երբ ֆուտբոլիստների համար այնպիսի պայմաններ չկային, ինչպիսին կան հիմա։

Պատկերացնու՞մ եք, թե ինչի կարող է հասնել Ալվարեսը մեր օրերում: Նա հարձակման մեքենա է»,- հայտնում է Mundo Deportivo-ն մասնագետի խոսքերը։