«Բավարիայում» աճում է դժգոհությունը Թոմաս Տուխելի նկատմամբ։
TZ-ի լրագրողներ Մանուել Բոնկեն և Ֆիլիպ Կեսլերը նշում են, որ որոշ ֆուտբոլիստներ «կորցնում են համբերությունը» գլխավոր մարզչի նկատմամբ։ Նրանք կարծում են, որ 50-ամյա մասնագետը թիմի վրա գրեթե ազդեցություն չունի, իսկ խաղային տեսանկյունից նրա զարգացումը գործնականում կանգ է առել։
Ֆուտբոլիստները դժգոհ են նաև Տուխելի հետ իրենց շփվելու ձևից։ Մեկնարկային կացմը հայտարարվում է խաղից մի քանի ժամ առաջ, ինչը դժվարացնում է ֆուտոլլիստներին հարմարվել իրենց դերին, իսկ մարզիչը քիչ է շփվում նրանց հետ. սա վերաբերում է նաև անհատական խոսակցություններին:
Հիմնականում ֆուտբոլիստները շփվում են Տուխելի օգնականների հետ։