Շաբաթ օրը ԱՄՆ-ի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Գերմանիայի հետ։
Ամերիկացիները Քրիստիան Պուլիշիչի հիանալի գոլից հետո առաջ անցան հաշվի մեջ, սակայն ի վերջո պարտվեցին 1։3 հաշվով։ Խաղից հետո Պուլիշիչը մեկնաբանել է խաղը.
«Իհարկե, ցավալի է: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, և ես զգացի, որ խնդիրներ ենք ստեղծում Գերմանիայի հավաքականի համար։ Բայց մենք սխալներ թույլ տվեցինք։
Մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ Մենք պետք է արժանին մատուցենք հակառակորդներին. նրանք անհավանական թիմ ունեն: Նրանք ուժեղ հանդես եկան։
Մենք ցանկանում ենք ավելի շատ նման հանդիպումներ անցկացնել՝ հաղթելու ուղիներ գտնելու համար»,- նշել է Պուլիշիչը TNT-ին: