Սեսկ Ֆաբրեգաս. ««Բրայթոնի» ֆուտբոլն ինձ հիշեցնում է, թե ինչպես էր «Արսենալը» խաղում իմ ժամանակ»

«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Բրայթոնի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ինչպես նաև խոսել է «ճայերի» մարզիչ Ռոբերտո դե Զերբիի մարզչական ծրագրերի մասին։

««Բրայթոնի» հաջողությունը այն է, որ նրանք հասկանում են ֆուտբոլը: Նրանք գիտեն, թե երբ պետք է դանդաղեցնել, երբ արագացնել տեմպը և երբ գտնել բաց տարածություններ:

Քանի անգամ ենք տեսել, որ նրանք շատ են կատարում կարճ փոխանցումներ, իսկ հետո Մարտը կամ Միտոման շտապում են ազար տարածություններ և գոլ խփում պաշտպանների թիկունիից: Ինձ դուր է գալիս նրանց ըմբռնումը ֆուտբոլի մասին: Համոզված եմ, որ այսպես է պետք խաղալ։

«Բրայթոնի» ֆուտբոլն ինձ հիշեցնում է, թե ինչպես էր «Արսենալը» խաղում իմ ժամանակ: Արագ և սուր հարձակման ոճ՝ անկանխատեսելի մրցակցի համար։ Ես շատ բան եմ սովորում Դե Զերբիից»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: