Կաֆուն կարող է դատի տալ «Ռոմային» և Qatar Airways-ին

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կարող է դատի տալ «Ռոմային» և Qatar Airways-ին՝ 11,8 մլն եվրոյի դիմաց։

Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, բրազիլացին մեղադրում է իր նախկին ակումբին և ավիաընկերությանը իմիջի իրավունքները խախտելու մեջ։ 2019 թվականին Կաֆուն, որպես ակումբի լեգենդ, համաձայնեց դառնալ «Ռոմայի» դեմքը՝ որպես Qatar Airways-ի հետ հովանավորչական գործարքի մաս:

2020 թվականի օգոստոսին Ջեյմս Պալոտան վաճառվեց «Ռոմային», սակայն Կաֆուի պայմանագիրը չերկարաձգվեց։ Նախկին պաշտպանը փորձել է համաձայնության գալ ակումբի հետ, սակայն դա չի հաջողվել։