Պաշտպան Բենջամին Պավարը կիսվել է «Ինտերում» խաղալու իր հույզերով։ Ֆրանսիացին միլանյան ակումբին համարում է լեգենդար թիմ, որի կազմում խաղացել են մեծ աստղեր։
«Բոլորը հավատում են ինձ։ Ինձ աջակցում են ֆուտբոլիստները, ղեկավարությունը, մարզչական շտաբը։ Սա արտացոլվում է իմ խաղերոպմ, ես իսկապես ինձ հարմարավետ եմ «Ինտերում»»,- Պավարի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։