Ադրիեն Ռաբյոն խոսել է, թե ինչպես է ակումբը հաղթահարում Պոլ Պոգբայի դրական դոպինգ թեստի հետ կապված իրավիճակը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է այն մասին, թե ինչպես է ակումբը հաղթահարում «ծեր սինյորայի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի դրական դոպինգ թեստի հետ կապված իրավիճակը։

«Ես հնարավորություն ունեցա խոսել նրա հետ: Սա բարդ իրավիճակ է։ Ակումբում բոլորը շփոթված են։ Հուսով եմ, որ նա կկարողանա հնարավորինս արագ հաղթահարել այս իրավիճակը:

Իհարկե, մենք հիմա նրա հետ ենք։ Նա ունի մեր աջակցությունը։ Սակայն դրանք մեծ դժվարություններ են, որոնք ընկել են ընդամենը մեկ մարդու վրա»,- Ռաբիոյի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։