Ուեյն Ռունիին իր գլխավորած թիմի անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել

Ուեյն Ռունին վերադարձել է Անգլիա՝ գլխավորելով Չեմպիոնշիփում հանդես եկող «Բիրմինգհեմ» ակումբը։

Ռունիի խոսքով՝ նոր ակումբի անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել իրեն, երբ Ռունին ներկայացել է իր առաջին մարզմանը։

«Ճիշտ է, վաղ էր, վաղ առավոտ։ Առաջին մարզումից առաջ անհանգստանում էի, մտածում էի և չէի կարողանում քնել։ Եվ այդ պատճառով, իսկապես չքնեցի այդպես էլ, վեր կացա և գնացի իմ առաջին մարզմանը։

Ես ուզում էի օրինակ ծառայել բոլորի համար։ Բայց բազայի պահակները նույնիսկ չճանաչեցին ինձ, չհասկացան, թե ով եմ ես և ինչու եմ այդքան շուտ եկել այնտեղ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։