Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Կարծում եմ՝ կարող էի մնալ «Ռեալում» մինչև կարիերայիս ավարտը, բայց իմ կյանքի ակումբը «Ֆլամենգոն» է։ Ես խոստացել եմ հորս, որ մի օր կվերադառնամ, և ես պետք է հարգեմ այս խոստումը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում CNN-ը։
23-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 232 հանդիպման, որոնցում դարձել է 62 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։