Նիգերիայի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վնասվածք է ստացել Սաուդյան Արաբիայի հետ ընկերական խաղում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը մկանային լարվածություն ունի։ Այսօր ավելի ճշգրիտ ախտորոշումը հայտնի կդառնա։
Սաուդյան Արաբիայի հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի (2:2), Օսիմհենը փոխարինվեց 59-րդ րոպեին։