Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, հայտնում է Defensa Centra-ն։

Նշվում է, որ անգլիական ակումբը հետաքրքրված է գերմանացու ծառայություններով և ցանկանում է ձեռք բերել նրան 2024 թվականի ամռանը «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո։

«Սիթին» պատրաստ է կրկնապատկել Կրոսի աշխատավարձը և տարեկան 15 միլիոն եվրո վճարել նրան։