«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին։
«Իմ ժամանակները Մադրիդում լավ էին։ Դրական փուլ էր։ Ես սովորեցի, թե ինչպես պետք է հասուն խաղալ, բայց ես պետք է ավելի շատ խաղայի: Ես գոհ եմ հեռանալու որոշումից և որտեղ հայտնվեցի:
Եթե ես չտեղափոխվեի «Ռեալ», ապա չէի հասնի այն մակարդակին, որում հիմա եմ։ Սա աշխարհի ամենամեծ ակումբն է, և այնտեղ ճնշումը նույնպես մեծ է»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում AS-ը։
24-ամյա նորվեգացին Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2015-2021 թվականներին։ Նա անցկացրել է 11 հանդիպում։