Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ թիմից 2024 թվականի հունվարին, հայտնում է Relevo-ն։
Խորվաթացին այժմ մտածում է իր ապագայի մասին՝ խաղաժամանակի քիչ լինելու պատճառով: Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում հանդիպումների 66%-ը սկսել է պահեստայինների նստարանին:
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խորվաթին միջազգային ընդմիջումից առաջ նշել է, որ նա կվերադառնա մեկնարկային կազմ։