«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ վաղուց էր երազում լինել Սաուդյան Արաբիայում։ Նա նշեց, որ զարմացած է մրցաշարի մակարդակից։
«Ժամանակն էր, որ ես նոր բան գտնեի այն ամենից հետո, ինչին հասել եմ «Ռեալում»: Եվ ես ցանկանում էի լինել Սաուդյան Արաբիայում շատ վաղուց։ Սա մահմեդական երկիր է, ինձ գրկաբաց ընդունեցին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։