«Յուվենտուսը» հնարավորություններ է փնտրում կազմն ուժեղացնելու համար։ Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ TEAMtalk-ին հղում անելով, «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը հայտնվել է թուրինյան գրանդների ռադարում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորան» արդեն սկսել է շփումներ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կապված։ Միաժամանակ նշվում է, որ 21-ամյա Սուդակովի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Բրայթոնը» և «Չելսին»։
Գեորգի Սուդակովը 21 տարեկան է, նա ներկայիս «Շախտյորի» առաջատարներից է։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 15 մլն եվրո։