Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ միասին խաղալու մասին։
Նա խոստովանել է, որ իրար շատ լավ են հասկանում.
«Մենք միշտ հիանալի ենք գործում խաղադաշտում: Մենք լավ ենք հանագործակցում իրար հետ և միշտ ուշադիր հետևում ենք մեր գործողություններին: Երկուսս էլ պարզապես հաճույք ենք ստանում միմյանց հետ խաղալուց»,- նշել է Մուսիալան Գերմանիայի մամուլի ասուլիսում:
Ակումբային մակարդակով Վիրցը հանդես է գալիս Գերմանիայի առաջնությունում Լևերկուզենի «Բայերում», իսկ Մուսիալան՝ Մյունխենի «Բավարիայում»: