«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում երկրպագուների՝ իրեն աջակցելուն:
«Իհարկե, ես շատ եմ գնահատում երկրպագուների աջակցությունը: Սա այն է, ինչ ես ուզում էի անել մանկուց, ուստի չեմ դժգոհում դրանից:
Ես սկսում եմ մի փոքր հոգնել իմ անունը լսելուց, բայց դա այդպես է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
23-ամյա նորվեգացին 2022/23 մրցաշրջանի վերջում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ Պրեմիեր Լիգայի 35 խաղում խփելով 36 գոլ։