Կրիշտիանու Ռոնալդու. «Հույս ունեմ, որ կմասնակցեմ Եվրո-2024-ին»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է առաջիկա Եվրո-2024-ի սպասելիքներով։ Պորտուգալիան Սլովակիային հաղթելուց հետո (3:2) նվաճել է եզրափակչի ուղեգիրը:

«Հույս ունեմ, որ կմասնակցեմ Եվրո-2024-ին։ Հուսով եմ՝ խնդիրներ կամ վնասվածքներ չեմ ունենա ու կխաղամ։

Ես շուտ եմ հեռացել Պորտուգալիայից, բայց այն միշտ կլինի իմ տունը։ Ինձ աջակցում են Պորտուգալիայի բոլոր մարզադաշտերում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։