«Բարսելոնան» ուշադիր հետևում է «Պարտիզանի» 17-ամյա հարձակվողին

Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Բարսելոնան» ուշադիր հետևում է Մատյա Պոպովիչին։

2006 թվականին ծնված 17-ամյա սերբ հարձակվողը վերջին շրջանում զգալի հաջողությունների է հասել: Նա ներկայումս խաղում է Բելգրադի «Պարտիզանում» և այս դեկտեմբերին դառնալու է ազատ գործակալ: Պոպովիչն ունի 1,93 սմ հասակ, բայց նա նաև զարմացնում է իր տեխնիկական կարողությամբ։ Նա ծնվել է Գերմանիայում, բայց դրանից հետո տեղափոխվել է Սերբիա:

The Guardian-ը վերջերս Պոպովիչին ներառել է 2006 թվականին ծնված 60 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։