«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն հետևել Խավի Սիմոնսին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն հետևել իր սան Խավի Սիմոնսին, ով այժմ պատկանում է ՊՍԺ-ին։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում հոլանդացին վարձավճարով հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»։ Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռևս հետևում է Սիմոնսին և չի բացառում, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Քանի որ Սիմոնսի իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, «Բարսելոնան» ստիպված կլինի գործ ունենալ ֆրանսիական թիմի հետ, եթե «բլաուգրանան» ցանկանա պայմանագիր կնքել Սիմոնսի հետ: Հոլանդացին այս մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի յոթ խաղում խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: