«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն արձագանքել է Անգլիայի առաջնությունում զբաղված օրացույցին։
«Անգլիայի օրացույցը չափազանց զբաղված է: Մեզ լավ են վարձատրում, բայց դա չպետք է լինի մեր առողջության հաշվին։ Ֆուտբոլիստները պետք է սկսեն խոսել այս մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 32-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ «Լիվերպուլը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։