«Թոթենհեմը» դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որը մրցաշրջանի առաջին երկու ամիսների ընթացքում արժանացավ լավագույն խաղացողի և մարզիչի մրցանակներին։
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անժ Պոստեկոգլուն սեպտեմբերին արժանացել է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզչի մրցանակին։ Նախկինում այս մասնագետը նույն մրցանակը ստացել էր օգոստոս ամսին։ Ինչ վերաբերում է Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողի մրցանակին, ապա այն սեպտեմբերին շնորհվել է լոնդոնյան թիմի հարձակվող Սոն Հին Մինին, իսկ օգոստոսին ստացել է լոնդոնցի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։
«Թոթենհեմը» ԱՊԼ-ի վերջին 8 տուրերում վաստակել է 20 միավոր։