Հայտնի է, ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ստացել է Անգլիայի առաջնության սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Ամսվա 4 խաղում Սոնը դարձել է 6 գոլի հեղինակ։ 31-ամյա կորեացու համար սա չորրորդ նման մրցանակն է։

Մրցանակի համար պայքարում էին նաև Խուլիան Ալվարեսը (Մանչեսթեր Սիթի), Ջերոդ Բոուենը (Վեսթ Հեմ), Պեդրո Նետոն (Վուլվերհեմփթոն), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Կիրան Տրիպյերը (Նյուքասլ) և Օլի Ուոթկինսը (Վուլվերհեմփթոն)։