«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Դեմետրիո Ալբերտինին հիշել է իր առաջին հանդիպումը Լիոնել Մեսսիի հետ, ով այդ ժամանակ արդեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էր, բայց դեռ անհայտ էր լայն հասարակությանը։
«Շատ լավ եմ հիշում իմ առաջին հանդիպումը Մեսսիի հետ։ Հանդիպումից առաջ մարզվում էինք, երբ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նրան ներկայացրեց ինձ՝ հարցնելով, թե լսե՞լ եմ իր մասին: Ես անկեղծորեն պատասխանեցի, որ նրա մասին չեմ լսել։ Եվ Մեսսին ինձ ասաց.
«Ես ճանաչում եմ քեզ, դու մեծ Ալբերտինին ես»։ Անկեղծ ասած, հիմա ես ամաչում եմ, որ անմիջապես չհասկացա, թե ինչ տաղանդ է նա»,- Դեմետրիո Ալբերտինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։