Սերժի Ռոբերտոն կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն հասկանում է, որ այս մրցաշրջանն իր վերջինն է լինելու «Բարսայի» մարզաշապիկով։

Լրագրող Գաբրիել Սանսի տեղեկություններով՝ բոլոր կողմերի համար ակնհայտ է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը չի երկարաձգվի։

Հիշեցնենք, որ Ռոբերտոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգվել էր նախորդ մրցաշրջանում, սակայն կողմերն արդեն հասկացել էին, որ ֆուտբոլիստը 2024 թվականի ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։