Պեդրին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկություններով՝ բժշկական շտաբի վերջին թեստերը ցույց են տվել իսպանացու ամբողջական ապաքինումը։ Պեդրին մոտ օրերս կսկսի թիմային մարզումները։

Պեդրին պետք է խաղադաշտ վերադառնա միջազգային ընդմիջումից հետո։ Կիսապաշտպանն, ամենայն հավանականությամբ կմասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 28-ին։