«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը կիսվել է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կարիերայի զարգացման մասին իր կարծիքով։
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդում» մոտ էինք նրա հետ պայմանագիր կնքելուն, բայց նա որոշեց գնալ Դորտմունդի «Բորուսիա»: Սա ճիշտ որոշում է, եթե հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին երկու տարիների ընթացքում: Դա իսկապես համարձակ քայլ էր նրա կողմից: Նա նման է կենտրոնացած և վճռական տղայի, պրոֆեսիոնալ խաղացողի, ով մեծ տաղանդով է:
Նա ունի համապատասխան բնավորություն: Նրան կարծես ոչինչ չի անհանգստացնում։ Նա տեղափոխվեց աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը՝ «Ռեալ», բայց իրեն այնպես է պահում, ասես խաղում է «Բիրմինգհեմում»», – Սքոուլզի խոսքերն է մեջբերում talkSport-ը։