Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն հերթական անգամ նշել է, որ լիովին գոհ է իր ներկայիս դիրքից։
«Դա ֆուտբոլ է, անընդհատ ինչ-որ գայթակղություններ են հայտնվում։ Բայց եթե քեզ հարմար է, եթե դու ուրախ ես, երբ խաղում ես, պետք է անհավանական առաջարկ գա, որպեսզի ստիպի քեզ հեռանալ»,- Լյորենտեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Անցած ամառ իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել տարբեր ակումբներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներ։