Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում», հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»։ Թիմի մարզիչ Ունայ Էմերին անձամբ է պնդում 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ալոնսոն «Բարսելոնայում» հանդես է գալիս նախորդ տարվա սեպտեմբերից։ Ֆուտբոլիստի և «Բարսայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։