«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն սիրում Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ալան Բրազիլիան տեղեկություն է տարածել «կարմիր սատանաների» հանդերձարանից։

«Դա այն է, ինչ ես լսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մի խաղացողից, ով դա ասել է մեկին, ում ես շատ լավ եմ ճանաչում: Նա ասաց, որ ֆուտբոլիստները չեն ընդունում մարզչին։ Նրանք ընդհանրապես չեն սիրում նրան: Ընդհանուր համաձայնությունն այն է, որ նրանք վրդովված են այն բանից, թե ինչպես է նա վարվել Ռոնալդուի հետ, և նրանք նաև ասում են, որ Սանչոն հիանալի տղա է, ով անխոնջ աշխատում է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղը՝ ութ տուրից հետո վաստակելով 12 միավոր։