Կիլիան Մբապպեն հեռացել է Ֆրանսիայի հավաքականից

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հեռացել է ազգային թիմից՝ սիրելիի մահվան պատճառով, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն, գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի թույլտվությամբ, չորեքշաբթի լքել է ազգային հավաքականը։ Ֆուտբոլիստը պետք է վերադառնա հինգշաբթի երեկոյան՝ նախքան Ամստերդամ թռչելը։

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կմրցի Հոլանդիայի հետ։