Հարի Մագուայրը անդրադարձել է «Վեսթ Հեմ» ձախողված տեղափոխությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պատասխանել է «Վեսթ Հեմ» ձախողված տեղափոխության մասին հարցին։

««Վեսթ Հեմ» տեղափոխությունը համաձայնեցված չի եղել ոչ իմ հետ, ոչ էլ ակումբների միջև: Այնպես չէր, որ ես կարող էի պարզապես այո ասել և հեռանալ: Իրական հնարավորություն չկար, քանի որ մենք բավականաչափ չէինք շարժվել այս ուղղությամբ։

«Վեսթ Հեմը մեծ ակումբ է, բայց ես դեռ ամբողջությամբ կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա։ Ցանկանում եմ պայքարել տեղի համար, բայց, իհարկե, խաղաժամանակն ինձ համար իսկապես կարևոր է»,- սոցցանցերում Մագուայրի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։