Էմիլիանո Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում գոլ բաց չի թողել արդեն 622 րոպե

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 622 րոպե է, ինչ անառիկ է պահել սեփական դարպասը։

Վերջին անգամ դարպասապահը գոլ բաց թողեց աշխարհի առաջնության եզրափակիչում, երբ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։

Այսպիսով, Մարտինեսը 10 ամիս է ինչ անառիկ է պահում Արգենտինայի հավաքականում սեփական դարպասը, ինչը բացարձակ ռեկորդ է ազգային հավաքականի համար։

Հիշեցնենք, որ 31-ամյա Մարտինեսը նախկինում Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել էր Ամերիկայի գավաթն ու Աշխարհի գավաթը, որտեղ իր թիմի հաջողությունների գլխավոր կերտողներից էր։