Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը քննադատել է ՖԻՖԱ-ի ծրագրերը՝ ԱԱ-2030-ի առաջին հանդիպումներն անցկացնել Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում, որից հետո մրցաշարի մնացած հատվածը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։
«Հարավային Ամերիկայի թիմերն առավելություն կունենան, բայց մյուս թիմերը պետք է նորից տեղափոխվեն։
Չգիտեմ, թե ով է որոշում կայացնում, բայց չեմ թաքցնի ձեզնից, որ ինձ դուր են գալիս ավելի հետևողական բաներ սպորտային և էթիկական մակարդակում»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ESPN-ը։