Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է թիմի կիսապաշտպանությունը ուժեղացնելու տարբերակը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է թիմում տեսնել կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին։ «Ատլետիկոյին» գրավում է նաև Ռաբիոյի բազմակողմանիությունը։ Ներկայումս 28-ամյա ֆրանսիացին հանդես է գալիս «Յուվենտուսում», նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաբյոն Իտալիայի առաջնության ութ խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։